Թևեր ենք տալիս խոշոր բիզնեսին՝ AI-ով թռչելու համար
Նախագծում, ներդնում և ինտեգրում ենք խելացի համակարգեր
Խոշոր բիզնեսն ունի տեսլական, թիմ և աճի մտածելակերպ, բայց նրան պակասում է վերելքը։ Մենք տալիս ենք պակասող AI-ի ուժը՝ ճիշտ կառուցված, ռազմավարականորեն ներդրված և անխափան ինտեգրված Ձեր բիզնեսի իրական աշխատանքին։
Ձեր տեսլականը։
Մեր AI-ի ուժը։
Իրական արդյունք բիզնեսի համար։
Թևմեր անունն է և մեր խոստումը
Մենք կանգ չենք առնում պիլոտի վրա
AI նախագծերի մեծ մասը մահանում է դեմոյի և իրական շահագործման միջև։ Մենք անցնում ենք ամբողջ ճանապարհը՝ ռազմավարություն, մշակում, ներդրում, հանձնում, խոշոր բիզնեսի և պետական հատվածի համար՝ Team Group-ի աջակցությամբ։
Հիմնական լուծումներ
3% - 100% QA ծածկույթ
Յուրաքանչյուր զանգ, չաթ և նամակ ավտոմատ գնահատվում է։ Մենթորությունը դադարում է հիմնվել կռահումների վրա։ Խնդիրներն ի հայտ են գալիս ժամերի, ոչ թե շաբաթների ընթացքում։
Ժամերի գրառում - մեկ թելադրանք
Թելադրված անամնեզներն ու ախտորոշումները դառնում են մաքուր, ապանձնավորված կլինիկական գրառումներ՝ Gemini-ի միջոցով խմբագրված։ Առանց մուտքագրման, ձևաչափման և տվյալների արտահոսքի ռիսկի։
Մի քանի լեզու - ցանկացած լեզու
Ստույգ սղագրություններ ցանկացած լեզվով՝ Tev-ի սեփական խոսքի մոդելներով։ Ամփոփումներն ու արձանագրությունները՝ ձեր ընտրած լեզվով։
Ամփոփումն ավտոմատ կերպով գրվում է զանգի ավարտի պահին։
Զանգողի քարտը բացվում է զանգի պահին, ուղղորդումը՝ խոսակցության ընթացքում։
12-18 ամիս - մի քանի շաբաթ։
Ձեր սեփական SOP-երը, սկրիպտերն ու գիտելիքը վերածվում են դերերի բաժանված ուսումնական ուղիների՝ միայն Ձեր կողմից հաստատված տեղեկատվության հիման վրա պատասխանող AI օգնականով։
Ոչ մի ձեռքով մուտքագրում, ոչ մի սխալ։
Ընդամենը մեկ Հաճախորդի քարտ, որ ինքնալրացվում է ամեն զանգից հետո։ Խոստումները՝ վերահսկված, հաճախորդի կորստի ռիսկը՝ չափելի։
Մեր թիմը՝
4 համագործակցության տարբերակներ
Բացահայտումից և կարողունակության գնահատումից մինչև պիլոտային նախագծեր, մասշտաբավորում և ամբողջական կիրառում։
Հատուկ մշակված AI լուծումներ՝ խոշոր կազմակերպությունների և բարդ խնդիրների համար, որոնք հնարավոր չէ լուծել պատրաստի պրոդուկտներով։
Ձեռնարկությունների համար նախատեսված մոդուլային AI ապրանքների շարք՝ լիովին հարմարեցվող ձեր բիզնեսի, գործառնական և տեխնոլոգիական պահանջներին։
Կապակցում ենք տվյալները, համակարգերը, AI հիշողությունը և գիտելիքը՝ ապահովելով անվտանգ ու միասնական կորպորատիվ ինտելեկտ։
Մեր գլխավոր ռազմավարական գործընկերը՝ Team-ը, Հայաստանի խոշորագույն բազմասեկտոր խմբերից մեկը
Մեր գլխավոր ռազմավարական գործընկերը՝ Team-ը, Հայաստանի խոշորագույն բազմասեկտոր խմբերից մեկը՝ հեռահաղորդակցության, ֆինանսների, տեխնոլոգիաների և մեդիայի ոլորտներում՝ 10+ երկրներում։ Թիմը տարածաշրջանի լավագույն 3 հեռահաղորդակցական օպերատորներից է և ամենախոշոր տրանզիտ ինտերնետ-տրաֆիկի մատակարարներից մեկը։ Իսկ Firebird-ի հետ ենթակառուցվածքային գործընկերությունը՝ տարածաշրջանի ամենախոշոր AI դատա-կենտրոնների նախագծերից մեկը, արտացոլում է նրա մասշտաբն ու տեխնիկական հնարավորությունները։
Մենք IRF Global-ի՝ Ճանապարհների միջազգային ֆեդերացիայի անդամ ենք։
Ճանապարհների միջազգային ֆեդերացիայի անդամ՝ 1948 թվականին հիմնադրված ճանապարհային և մոբիլության համաշխարհային ցանց, որն անդամներ ունի 70+ երկրում։ IRF-ի ուշադրության կենտրոնում են գիտելիքի փոխանակումը, քաղաքականության ջատագովությունը և պետական ու մասնավոր շահակիցների կապակցումը՝ ամբողջ աշխարհում ավելի անվտանգ ու կայուն ճանապարհային և մոբիլության ենթակառուցվածք զարգացնելու համար։ Անդամակցությունը հասանելիություն է բացում տրանսպորտի ոլորտի առաջնորդների, հետազոտական հաստատությունների և ճանապարհային ու մոբիլության քաղաքականությունը ձևավորող բազմակողմ կազմակերպությունների գլոբալ ցանցին։
























